«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են

Ասում են
12.08.2022 | 07:22

Պետք է հստակ հայտարարել, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չեն ստանա, քանի որ դա աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար։

Ըստ էության, առաջարկվում է բացել Թուրանի միջանցքը, ինչպես այն անվանում էին ի սկզբանե թուրքերը, սակայն այն վերանվանվեց՝ հաշվի առնելով այս տերմինի նկատմամբ զգայունությունը Հայաստանում, Իրանում և Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն նույնիսկ կառավարություն չունի։ Ինչպե՞ս կարելի է Բերձորը դատարկող մարմինը կոչել կառավարություն:


Վարդան Ոսկանյան

Դիտվել է՝ 63033

Մեկնաբանություններ